Ռուբեն Սահակյան. Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու պատճառ չկա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը համարում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հիմքեր չունի մերժելու իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Նախկին վարչապետերը ներկա էին դատական վերջին նիստին։ Դատարանը մայիսի 8-ին հեռացել է խորհրդակցական սենյակ, դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին ժամը 17։50-ին։
«Եթե դատարանը գործի քրեական դատավարության օրենսդրության համաձայն, ապա միջնորդության բավարարումը չի կարող մերժվել»,-«Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է Ռուբեն Սահակյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս գործում մեծ է «եթե»-ի հավանականությունը։
Սահակյանի հետ հարցազրույցի տեքստը հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջում։
Պաշտպանը հիշեցրել է, որ դատավոր Աննա Դանիեբկայնը, որի վարույթում է գտնվում քրեական գործը, երկու անգամ մերժել է խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
«Երկու դեպքում էլ, չնայած որոշումը հիմնավորելու վերաբերյալ փաստաբանների պահանջին, դատարանը հրաժարվեց անել դա՝ ոչ մի կերպ չհիմնավորելով։ Հաշվի առնելով այս ու այլ գործոններ, միջնորդության բավարարումը անհնար է թվում»,-ասել է փաստաբանը։
Սահակյանը նաև ասել է, որ երկրում առկա մթնոլորտը թույլ չի տալիս իրականացնել արդյունավետ պաշտպանություն։
«ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններն իրականացնում են պաշտպանություն, որը կարող է արդյունք ունենալ միայն արժանի ու ադեկվատ դատավարական հակառակորդ՝ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ դատարան ունենալու պայմաններում։ Սակայն մենք տեսնում են մեղադրանքի կողմ, որը դատարանի հետ միասին վնգստում է հանուն իրենց տիրոջ։ Վնգստալը վիրավորնաք չէ, ուղղակի ես օգտվում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավական կատեգորիայից»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձր են համարում ՔԿՀ-ում COVID-19-ով վարակվելու ռիսկը
- Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի
- Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է
- Ռոբերտ Քոչարյան. Այդ աստիճանի ցինիզմի հասնել, ուղղակի չի կարելի
- Ռոբերտ Քոչարյան. ՔԿՀ շենքային նման պայմաններում ոչ հեռավորություն պահելն է հնարավոր, ոչ էլ օդափոխություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին