Վիկտոր Սողոմոնյան. Հիվանդությունը, որի պատճառով նախագահը վիրահատվում է, առաջացել է հենց բանտարկության ընթացքում
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը հիմա լավ է։ NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է այսօր առավոտյան։
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով, վիրահատությունը, բարեբախտաբար, լավ է անցել։
«Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում արձանագրել, որ վերջին վեց ամսվա ընթացքում սա արդեն իր երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ և կան հստակ ցուցիչներ առ այն, որ հիվանդությունը, որի պատճառով նախագահը վիրահատվում է, առաջացել է հենց բանտարկության ընթացքում»,-ասել է գրասենյակի ղեկավարը։
Վ. Սողոմոնյանը նաև արձանագրել է, որ ըստ մասնագետների, վիրահատություններից հետո Ռոբերտ Քոչարյանն ապահոված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար։
«Ամեն հերթական անգամ նրան թույլ չի տրվել ամբողջովին ավարտել ռեաբիլիտացիոն շրջանը բուժհաստատությունում: Փաստորեն, նա զրկված է եղել հիվանդության հետևանքները համապատասխան պայմաններում հաղթահարելու հնարավորությունից:
Չեմ ուզում հիմա հայտարարել, թե սա նախագահի առողջությանը վնասելու միտված գործողությունների արդյունք է, բայց հակառակն էլ չեմ կարող հայտարարել: Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ մարդու առողջությունը վատթարացել է կալանավայրում, և նա չունի լիարժեք հնարավորություն վերականգնել առողջությունը։
Ասվածը հաստատում են նաև նրան բուժող բժիշկները»,-հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձր են համարում ՔԿՀ-ում COVID-19-ով վարակվելու ռիսկը
- Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է
- Հայկ Ալումյան. Կալանքի ընթացքում պարոն Քոչարյանի մոտ տեղի է ունեցել առողջական վիճակի կտրուկ վատթարացում
- Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության կենթարկվի. ԲԿ տնօրեն
- Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
- Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին