Վրաստանում 18 ավիաընկերություն պատրաստ է վերականգնել թռիչքները. Թուրնավա
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան անդրադարձել է երկրում ավիաչվերթների գործունեության վերականգնմանը: Այս մասին գրում է aliq.ge-ն: Նրա խոսքով Վրաստանում գործող 36 ավիաընկերությունից 18-ի հետ արդեն իսկ կա համաձայնություն` թռիչքները վերականգնելու հետ կապված:
Թուրնավայի խոսքով, Էկոնոմիկայի և առողջապահության նախարարություններն աշխատում են միջազգային տրանսպորտային կազմակերպությունների խորհրդատվությամբ:
«Մինչև ավիաչվերթները վերականգնելը պետք է դիվանագիտական համաձայնություն ձեռք բերել պետությունների հետ, սակայն փաստ է, որ առաջին իսկ ազդանշանի դեպքում ավիաընկերությունները պատրաստ են վերականգնել չվերթները»,- ասել է Թուրնավան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները