«Փաստ». Բուդապեշտում Ջորջ Սորոսի ստեղծած, այնուհետև փակված համալսարանը ուզում են տեղափոխել Երևան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթին հասած տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում ակտիվորեն քննարկում են Բուդապեշտում փակված Կենտրոնական եվրոպական համալսարանի ակադեմիական և պրոֆեսորադասախոսական որոշակի բազա Երևանի պետական համալսարան տեղափոխելու մասին։
Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ այդ մասին արդեն հայտնել են անգործ մնացած դասախոսներին՝ հորդորելով պատրաստվել Երևան տեղափոխվել։
Ըստ առկա տեղեկությունների, նշյալ հարցով հատկապես ակտիվ լոբբինգ են իրականացնում իշխանական առանձին պաշտոնյաներ, որոնք այդ ուղղությամբ նաև կոնկրետ քայլեր են իրականացնում ԵՊՀ-ում:
Հիշեցնենք, որ Կենտրոնական եվրոպական համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին գլոբալիստ միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից և գործել է նրա ֆինանսավորմամբ, սակայն դադարեցրել է իր բուդապեշտյան կենտրոնակայանի գործունեությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պահանջով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում