Հասարակություն 14:37 12/05/2020 Հայաստան

Նախարարի թեթև ձեռքով մեր պետպատվերը հանվեց. ազատամարտիկ

«Մենք եկել ենք այն համոզման, որ կառավարությունը չի սիրում արցախյան պատերազմը,  չեն ուզում մարդկային, ջերմ վերաբերմունք ցուցաբերեն պատերազմի մասնակիցների հարազատներին»,- «Զինվոր» համակարգող խորհրդի հրավիրած ասուլիսում ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը։

Հիշեցնենք, որ զոհված զինվորների մայրերը պահանջում են, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների վրա։ Նրանք կառավարության դիմաց ակցիաներ էին իրականացրել այդ պահանջով։

Ս. Խլղաթյանն ասաց, որ կորոնավիրուսի պատճառով իրենք դադարեցել են իրենց ակցիաները, փորձել են զանգերի միջոցով կառավարությունից պարզել, թե արդյոք իրենց պահանջին որևէ լուծում տրվել է։

«Բացի այդ, ուզում էինք հասկանալ՝ գոնե մեր ընտանիքներին կորոնավիրուսի հետ կապված  ստեղծված իրավիճակով պայմանավորված  աջակցություն կցուցաբերեն, թե ոչ, մայիսիյան տոների առթիվ  զոհվածների ընտանիքներին գոնե պատվովճարներ տան։ Այստեղ էլ արհամարհվեցինք։ Մեր ընտանիքները մնացին ստվերում։ Բայց մենք ստվերում չենք, այս երկրի տերերն ենք, ապագան մեր տղաներն են տվել»,- ասաց նա։

Նրա խոսքով, մայրերից զանգեր են ստանում՝ մեկը չունի գազ, մյուսը հոսանք, երրորդը ջուր. «Ինչո՞ւ այս պետության մեջ այդ մայրերը պետք է մնան ստվերում։ Ինչո՞ւ չպետք է գնամ Եռաբլուր։ Դուք չպետք է գնաք։

Նախորդ կառավարությունը գալիս էր Եռաբլուր, կանգում էր եկեղեցու դիմաց, հավաքում էին, զրուցում էին մեզ հետ, ոչինչ չէին անում, բայց բարոյապես կանգնում էին մեր կողքին, հիմա գալիս են, մի պսակ են դնում, գնում են, զոհվածի ընտանիքին էլ ասում են՝ Եռաբլուր մի եկեք, կորոնավիրուս է»։

«Կառավարությունը մեզ համարում է ընդդիմադիրներ։ Նախկին իշխանությունն էլ չի արել, դու էլ չես անում։ «Մարտի 1-ի» դեպքերով, որ գումար են տվել իրենց,  ընդդիմադի՞ր չէին։ Լուրեր եմ կարդացել, որ 10 միլիոն դրամ են տալիս, որ գնան դատարաններում ցուցմունքներ տան։ Չեմ կարող պնդել, կարդացել եմ»,- ասաց Ս.Խլղաթյանը։

Նա նշեց, որ չնայած կորոնավիրուսին, մայրերը պատրաստ են կրկին գնալ ու կանգնել կառավարության դիմաց։

Ազատամարտիկ, երրորդ կարգի հաշմանդամ Հայկ Եղիազարյանն ասաց, որ  մի քանի անգամ վիրավորվել է, 18 տարի «Սթրես» կենտրոնում բուժում է ստացել 200 այլ ազատամարտիկների հետ։

«Այս տարի մեզ պետպատվեր չեն տրամադրում։ Նախկինում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր տրամադրում պետպատվեր, այս տարի փոխանցվել է առողջապահության նախարարությանը։ Նախարարի թեթև ձեռքով մեր պետպատվերը հանվեց։ Երեք ամիս է պայքարում ենք, որ ստանաք մեր հերթական բուժումը, պատասխանում են՝ գնացեք հոգեբուժարան։ Այսինքն՝ բոլոր ազատամարտիկները, որոնք պայքարել են հանուն հայրենիքի, բոլորը հոգեկան հիվանդնե՞ր են։  Հոգեբուժարան թող գնան իրենք, մենք կարիք չունենք։ Մեզ պետք է մեր սովորական բուժումը։ Եթե սա էլ եք շատ համարում, թքում եմ իրենց վրա, ովքեր թքել են մեզ վրա։ Հերիք է խաղաք մարդկանց նյարդերի հետ։

Մեր տղաները պայքարել են ազատության համար, հերիք է արհամարհական վերաբերմունք ցույց տաք։ Կառավարությունը տվել եք դասալիքների ձեռքը»,- նշեց ազատամարտիկը։

Հ. Եղիազարյանի խոսքով, նամակներ է գրել վարչապետին, առողջապահության նախարարություն։ Կառավարությունից ասել են, որ առողջապահության նախարարության ենթակայության տակ է հարցը։

«Առողջապահության նախարարությունից պատասխանել են, որ մեզ ուղարկում են Ավանի հոգեբուժարան»,- ասաց նա։

Նրա խոսքով, հիմա 14 օր բուժման համար 300 հազար դրամ պետք է վճարեն, մինչդեռ իրենք 20-22 օր են բուժում ստանում, դրան էլ գումարած սնունդը, իրենց պետք է 500 հազար դրամ։ Չգիտի, թե որտեղից է այդ գումարը վճարելու։

Ասուլիսին ներկա «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ կառավարությունը պետք է ուշքի գա։

«Ուշքի արի երտասարդ, բավ է հայրենիքը  խորտակման եզրին տանես։ Չէ որ վաղվա ապագան մեր զինվորներն են, բանակից թանկ ոչինչ չունենք։ Ամեն կողմից մեր իրավունքները ոտնահարված են, դարձել ենք քարկոծման աղբյուր։ Հակառակորդն իր բանակը ուժեղացնում է, պատրաստվում է պատերազմի, իսկ դուք սևազգեստ մայրերին  ացացնելով ման եք գալիս, քանի որ բանակ չծառայողները երբեք չեն կարող ծառայած զինվորի մոր գինն ու արժեքն իմանալ»,- ասաց նա։

Մ. Խաչատրյանը նշեց, որ  մեկ տարվա ընթացքում 8-10 դիմումի կառավարությունը չի արձագանքել։
«Բայց մեկ օրվա ընթացքում սրբապղծությունը մտնում է Ազգային  ժողով, քննարկման առարկա է դառնում, և մեծամասնությունը կողմ է քվեարկում:

Գիտե՞ք ինչքան մեծ ցավ է, երբ մենք երեկ կորուստ ունեինք,..  ի՞նչ պայմաններում է զինվորը մահացել զորամասում։  Ոչ մի անգամ չեմ տեսել, թե Ազգային ժողովը, թե կառավարությունն  ցավակցական ուղերձ այդ այդ մայրերին, ասի համբերություն, որ տվեցիք Հայոց բանակին ու չստացաք: Եվ դիակը դիահերձարանում դրած  կոնվենցիա են քննարկում։

Համոզվել եմ, որ մեր կառավարությունը հիմնված է ստի, կեղծիքի,  պարգևավճարների, քրեական գործ հարուցելու, հայրենիքը կործանման եզրի տանելու, հայրենիքի սահմանները չպաշտպանելու  վրա»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}