Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ծրագրով նախատեսված օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարերը կկայանա Մոսկվայում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ծրագրով նախատեսված օլիմպիական վարկանիշային վեց մրցաշարերից վերջինը / 18 ամսում / հոկտեմբերի 26 –ին Մոսկվայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունն է։ Այս մասին զրույցի ընթացքում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը,գրում է ՀԱՕԿ-ը:
Նա հավատում է իր սաների հաջողություններին, քանզի քաշային տասը կարգերի բոլոր առաջատարները հեղինակություններ են, ծանրամարտում մեծ ճանաչում ունեն և տրամադրված են ավելի ամրապնդել իրենց դիրքերը։
Գլխավոր մարզիչը մեզանում հայտարարված կարանտինի պատճառով մարզիկներին ընտանիքում լինելու հնարավորություն տվեց։ Միաժամանակ նա մտածեց, որ փայլուն խոփը չգործածվելու ընթացքում կորոզիայի է ենթարկվում։ Նշանակում է հանգստի իսկական անունը ժանգ է։ Եվ կարճ ժամանակ անց, նա իր օգնականների հետ կրկին մարզվելու հրավիրեց լավագույն տասնյակին ու շնորհալի ևս վեց երիտասարդների։ Գնահատելով իրավիճակը, թիմի բժշկի մասնակցությամբ պահպանեց պահանջվող հիգիենիկ կանոնները և վերսկսեց պարապմունքները, նպատակով ,որ մարզավիճակի բարձրագույն կետին տղաները հասնեն մոսկովյան ստուգատեսի մեկնարկին։
Աբովյանում անցկացվող տղամարդկանց թիմի ուսումնամարզական հավաքը կավարտվի մայիսի 24 –ին։ Այնուհետև մարզադահլիճը կտրամադրվի կանանց հավաքականին, ովքեր նույնպես մարզվում են։ Ծանրորդուհիները հաջողության ակնկալիքով կներգրավվեն եվրոպական ստուգատեսում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները