Կենսաբանը նշել է, թե ինչպես է իմունիտետ ձեռք բերվում COVID-19-ի նկատմամբ
Կենսաբանական գիտությունների դոկտոր, կենսաբանության ամերիկյան դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան ասում է, որ COVID-19-ով վարակված հիվանդների միայն 7-8%-ն է ուժեղ և կայուն իմունիտետ ձևավորում, ինչպես նաև վարակված մարդկանց ևս 7-8 տոկոսը, որոնց օրգանիզմում մեծ քանակությամբ հակամարմիններ են առաջացել, ունեն լավ իմունիտետ։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Մասնագետը նշել է, որ առավել հաճախ ամենակայուն իմունիտետը ձեռք են բերում «ավելի մեծ տարիքի» հիվանդները, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել:
Բարանովան բացատրել է, որ նրանք, ովքեր մեղմ ձևով են հիվանդացել կորոնավիրուսով, ազատվում են վարակից ինտերֆերոնների օգնությամբ, որոնք արագորեն արտադրվում են մարդու մարմնում՝ ի պատասխան վիրուսի:
«Այս դեպքում ինտերֆերոններն իրենք են հաղթահարել, և հակամարմինները չեն առաջացել օրգանիզմում, այդ պատճառով էլ այդ հիվանդները իմունիտետ չունեն COVID-19- ի նկատմամբ»,- ասել է կենսաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա