ԱԺ-ից վերդարձած Արման Թաթոյանին աշխատակիցները դիմավորել են ծափահարություններով
Ազգային Ժողովում Մարդու իրավունքների հետ կապված միջադեպեից հետո ՄԻՊ Արման Թաթայանին գրասենյակի աշխատակիցները դիմավորել են բուռն ծափահարություններով։ Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Պաշտպանն ու կից գրել.
«Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ավարտը ազդարարում է աշխատանքային նոր տարվա սկիզբ։
Հ.Գ. 1200-ից ավել էջերի վրա շարադրված հաղորդումը և մեկ տասնյակից անցնող արտահերթ զեկույցները յուրաքանչյուր աշխատողի եռանդուն ու նվիրված աշխատանքի արդյունք են»։
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ն ԱԺ-ում ներկայացնում էր «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումն ու «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։
Քննարկումների ընթացքում պաշտպանին բարկացրեց «Իմ քայլը» խմբակցությունից Վաղարշալ Հակոբյանի ելույթը։
«Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանի վրա։ Պատգամավորը չպետք է սպառնա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»,- ԱԺ ամբիոնից ասել էր Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանի վրա. Թաթոյանը՝ Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան