Բաբկեն Պիպոյան. Հավատացեք, որ 180-ը որպես ռեկորդային թիվ երկար չի մնա
Ներքաղաքական խժդժոցները երկրորդ պլան են մղել սոցիալ-առողջապահական խնդիրները: Նման կարծիք է հայտնել ֆեյսբուքյան իր էջում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա նշում է.
«Դեռևս մայիսի 4-ին, երբ թուլացվում էին սահմանափակումները, պարզ էր, որ 10-14 օր հետո ունենանալու ենք պատկերի փոփոխություն` սոցիալական պատասխանատվությունը մեղմ ասած իդեալական չէ, իսկ վերահսկողական գործիքակազմի կիրառությունն ավելի վատ վիճակում է:
Եվ ահա` մեկ օրում 180 նոր դեպք և հավատացեք, որ սա որպես ռեկորդային թիվ երկար չի մնա: Պետք են իրապես մտածված քայլեր և դրանց նկատմամբ խստագույն վերահսկողություն:
«Կիսահղի» չեն լինում: Կամ պայքարում ենք վիրուսի դեմ կամ ոչ` պայքարի իմիտացիա չենք ստեղծում: Իհարկե սահմանափակումների որոշ տեսակների թուլացման այլընտրանքները շատ ավելի ռիսկային են սոցիալական տեսանկյունից, բայց վերահսկողական գործիքակազմի նման կիրառությունն էլ առավել ռիսկային է դարձնում առողջապահական խնդիրը: Պետք է հստակեցվեն չափորոշիչները` սահմանելով հստակ պարտավորություններ` այդ թվում հսկողական և իրականացնել խստագույն պետական վերահսկողություն պահանջների պահպանման ուղղությամբ:
Սուպերմարկետներին պետք է պարտավորեցնել, որ թույլ չտան առանց դիմակի և ձեռնոցի հաճախորդների մուտքը` պահանջը չկատարելու դեպքում 1օրով արգելել գործունեությունը, իսկ կրկնվելու դեպքում` 1շաբաթով:
Գործունեության արգելքը պետք է տարածել նաև սրճարանների վրա` հատկապես, երբ չի պահպանում սոցիալական հեռավորության կանոնը:
Պետք չէ սպասել, որ օրական դեպքերի թիվը հասնի 400-500-ի ու ստիպված մտածել «մեղավորներ» գտնելու մասին: Անհրաժեշտ է հսկողություն իրականացնել և կյանքի կոչել «թղթի վրայի» որոշման պահանջները:
Հ.Գ. Սրճարաններում խիստ հակասական պատկեր է: Կան սրճարաններ, որտեղ նախապես ջերմաչափում են, հետևում են, որ ախտահանես ձեռքերդ, վերցնում են կոնտակտային տվյալներ և նոր սկսում են սպասրկել: Եվ դրան զուգահեռ կան վայրեր, որտեղ ոչ միայն բոլորն «իրար գլխի են», այլ անգամ գործում են արգելված հատվածները:
ԱԱՏՄ և ՍԱՏՄ, անելիքներ ունեք` մի սպասեք պարետատան ցուցումներին` դուք նախաձեռնեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան