Ռուսաստանը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման ժամկետի մասին
Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը Ռուսաստանի Դաշնությունում կստեղծվի հուլիսի վերջին տասնօրյակում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Պետդումայի լիագումար նիստում այդ մասին հայտնել է Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Հուսով եմ, որ հավանաբար հուլիսի վերջին տասնօրյակին մոտ, առաջին պատվաստանյութերը կստեղծվեն»,- ասել է նախարարը՝ պատասխանելով Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հարցին:
Կորոնավիրուսի դեմ որոշ այլ դեղամիջոցներ նույնպես կարող են առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանում կլինիկական փորձարկում անցնել: «Այսօր մենք տեսնում ենք որոշ դեղամիջոցների ոչ վատ արդյունքներ, որոնք, կարծում եմ, կլինիկական փորձարկում կանցնեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Նրանք իսկապես փոխում են հիվանդության պատկերը, իսկ դրանցից որոշները փոխարինում են արտասահմանյան դեղամիջոցներին: Դրանցից մեկը նաև ունի հակավիրուսային ակտիվություն»,- ասել է Մուրաշկոն:
Նախարարը կարծում է, որ պատվաստանյութի հայտնաբերումը համաճարակից հետո բնականոն կյանքին վերադառնալու հիմնական պայմաններից մեկն է:
«Պատվաստանյութերը մշակվում են, քանի որ, ինչպես ես սկզբում ասացի, վարակիչ գործընթացի կառավարումն այն է, ինչը պետք է ստեղծվի, դրանից հետո միայն մենք կարող ենք վերադառնալ բնականոն, հանգիստ կյանքին»,- ասել է Մուրաշկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին