«Լուսավոր Հայաստան»-ը փորձում է ապալեգիտիմացնել գործող խորհրդարանը. Ռուբինյան
«Կա մի քաղաքական համատեքստ, որը ծնունդ է առել այս գումարման ԱԺ-ի ձևավորման առաջին օրվանից սկսած, և կա տպավորություն, որ նոր ձևավորված խորհրդարանն անլուրջ է»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ՝ պատասխանելով հարցին, թե ինչ հիմքեր ունի խմբակցությունը, որ հայտարարում է, թե «Լուսավոր Հայաստան»-ը կապ ունի նախկինների հետ։
Ըստ Ռ. Ռուբինյանի, շատ տրամաբանական է, թե ում է ձեռնտու նշված համատեքստն ու մտայնությունը ստեղծել։ Պատգամավորը վստահեցնում է, որ նախկին իշխանություններն են ուզում ապալեգիտիմացնել ներկայիս իշխանությանը։
«Եվ եթե համադրենք վերջին իրադարձությունները, կստացվի, որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստանը», կամա թե ակամա, գործում է այս համատեքստում, որովհետև այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ, հնարավոր չէ անվանել «Լուսավոր Հայաստան»-ի առանձին պատգամավորների վերջին շրջանի պահվածքը։ Մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր դրանից դուրս, մի օր ԱԺ-ում է ծեծկռտուք լինում, մի օր դրանից դուրս»,- մեկնաբանեց Ռ. Ռուբինյանը։
Նա շեշտեց, որ ժամանակն է վերջ տալու այս թեմայի քննարկմանը, քանի որ հանրությունը արժանի է ավելի բովանդակային խոսակցություններ ու քննարկումներ լսելու.
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք տվել ենք մեր գնահատականը՝ դատապարտելով բռնությունը, առավել քան հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը Է. Մարուքյանի պահվածքի վերաբերյալ»։
Հարցին, թե կարելի՞ է իր ասածից ենթադրել՝ եթե երկու ուժեր նույն հարցի շուրջ ունեն նույն պատկերացումը, ապա նրանից մեկին կարելի է համարել մյուսի խորհրդարանական սպասարկո՞ւն, Ռ. Ռուբինյանն պատասխանեց՝ այդ ուժերը վերջին շրջանում գործում են նույն տրամաբանության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանը, Միքայելյանի ու Սուքիասյանի գույքը, վիզ կտրողներին կոչն ու թոթի օղին
- Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը մանդատները վայր կդնեն մի պայմանով. Մակունց
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան