Վրաստանը և Սլովակիան կզարգացնեն անվտանգ զբոսաշրջության ոլորտը
Վրաստանը կմիանա անվտանգ զբոսաշրջության ծրագրին, որի իրականացումը Սլովակիայի կառավարությունը ներկայումս քննարկում է Ավստրիայի և Չեխիայի հետ, փոխանցում է regnum.ru-ն՝ հղում տալով Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։
Նշվում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Զուզան Չապուտովի հետ։ Կողմերը քննարկել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը։
Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Վրաստանը շահագրգռված է զարգացնել անվտանգ զբոսաշրջության ոլորտը՝ հաշվի առնելով բոլոր միջազգային առաջարկությունները։
Վրաստանի նախագահը շեշտել է, որ ներկա իրավիճակը հնարավորություն է տալիս երկրին ավելի ամուր կապեր ստեղծել Եվրամիության հետ և ավելի մեծ ծավալով ինտեգրվել ԵՄ-ում։
Նշվում է, որ Սլովակիայի նախագահը ողջունել է Վրաստանի նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը՝ Եվրաինտեգրման հարցում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը քննադատում է COVID-19-ը բուժելու եվրոպական մոտեցումը
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք
- Վրաստանում 18 ավիաընկերություն պատրաստ է վերականգնել թռիչքները. Թուրնավա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները