Տիգրան Ուրիխանյան. Զինծառայողների հիմնադրամից անհետացած գումարների խնդիրը չի անհետանալու
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարում է՝ «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է վարչապետի առաջարկը։ Որպես ասվածին ապացույց կցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ստացած պատասխանը։
«Սա առնվազն տարօրինակ եմ համարում։ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամչվճարված միլիարդների պատմությունն արդեն բոլորը գիտեն, բոլորը նաև լսեցինվերջին անգամ իմ հարցին Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովձևավորելու և խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։
Եվ ահա իմկողմից այդ առաջարկն ընդունելու և ԱԺ բոլոր խմբակցություններին դիմելու (քանի որ օրենքը պահանջում է առնվազն 33 պատգամավոր) ու գործընթացը սկսելու արդյունքում ստացա հենց այս պատասխանը «Իմ քայլ»-ից։ Սա արդեն համարում եմ քաղաքական հարված՝ խնդրով հետաքրքրված հասարակության, զինծառայողների, իմ և հենց իրենց ղեկավար Փաշինյանի նկատմամբ։
Նորից հայտարարում եմ՝ խնդիրը չի անհետանալու, մինչև ամենը չբացահայտվի։ Գնում եմ մինչև վերջ՜։ Նշեմ, որ ընդդիմադիր խմբակցություններից պատասխան դեռ չկա։
Հարցի ծագումը տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տ. Ուրիխանյանը հանդես է եկել ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ
- «Ցիկլը, աշխատատեղը, այդ ամենը հասկանալի է, բայց փողն ո՞ւր է». Տիգրան Ուրիխանյան
- Տիգրան Ուրիխանյան. Կառավարությունը փոխեց անհետացած գումարների մասին հարցը բարձրացնողին
- Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը չէ