Նիկոլ Փաշինյանը շրջում է փողոցներում և խորհուրդ տալիս պահպանել զգուշություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ շրջում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցներում։ Կենտրոնական բանկի դիմացի զբոսայգում հավաքված մադկանցից նա հետարաքրքրվեց, թե ինչու են այսքան հոգի արտակարգ դրության ռեժիմում առանց դիմակի հավաքվել։
Նրանք երեկվանից Կենտրոնական բանկի դիմաց «Ոչ վարկային կազմակերպություններին» կարգախոսով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներն էին։
Վարչապետն ասաց, որ իրենց խնդրի մասին կոնկրետ օրինակով առձեռն կամ էլեկտրոնային փոստով փոխանցեն իրեն, խնդրեց պահել սոցիալական հեռավարություն ու դիմակ կրել, զգուշությունը պահպանել։
Նրան մոտենում էին տարբեր քաղաքացիներ ու իրենց խնդիրները բարձրաձայնում։ Ն. Փաշինյանն ասում էր բոլորին, որ դիմակներ կրեն։
Քաղաքացիների հետ զրույցում նա ասաց, որ արտակարգ դրության ժամկետը կերկարացնեն, բայց սահմանափակումները գնալով կհանեն։
Ն. Փաշինյանի խոսքով, արտակարգ դրության ռեժիմը երկարացնում են, որպեսզի եթե կոնկրետ բնակավայր պետք լինի փակել, կարողանան փակել, առանց արտակարգ դրության չեն կարող դա անել։ Նա նշեց, որ կարող է խստացնեն ու փողոցում դիմակ կրելը լինի պարտադիր։
«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ քաղաքացիների մի մասը պահանջում է միջոցները խստացնել, առանց դիմակի դուրս գալու դեպքում տուգանք սահմանել, մի մասը պահանջում է, որ հասարակական տրանսպորտը բացվի, ոչ մի սահմանափակում չլինի։
«Ակնհայտ է, որ այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը որոշակիորեն պետք է փոխվի։ Մեր ռազմավարությունը պետք է լինի ոչ թե մարդիկ տներում փակվեն, այլ առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները, փորձենք վարչական լծակներ օգտագործենք, որպեսզի մարդիկ հակահամաճարակային կանոնները պահեն, որպեսզի տնտեսությունը, մարդիկ աշխատեն։ Սա այն տրենդն է, որով գնում ենք առաջ։
Հակահամաճարակային կանոնները պետք է մաքսիմալ պահենք. փակվելով չի լինում, բացվելով չի լինում, առանցքային գործոնը շարունակում է մնալ մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել
- 13.05.2020. 180 նոր վարակակիր, 70 առողջացած և մեկ մահվան դեպք
- 12.05.2020. 146 նոր վարակակիր, 71 առողջացած, մահվան մեկ դեպք
- 11.05.2020. 79 նոր դեպք, 34 առողջացած, մեկ մահվան դեպք
- 10.05.2020. 138 նոր վարակակիր, 58 առողջացած և մեկ մահվան դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան