Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ. «Ամոթ, ամոթ»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ հրապարակեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի միջնորդությունների վերաբերյալ դատական ակտը։
Դատարանի դիմաց հավաքվել են Ռ.Քոչարյանի աջակիցները, որոնք սպասում են դատական ակտի հրապարակմանը։ Ոստիկանությունը հայտարարում է, որ Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքներն արգելվում են, կոչ է անում հավաքվածներին այլևս կոչեր չհնչեցնել, որպեսզի չդիտվի հավաք։ Նաև կոչ են անում պահպանել սոցիալական հեռավորություն։
Երբ աջակիցները տեղեկացան դատարանի որոշման մասին, ըստ որի, միջնորդությունը մերժվել է, նրանք սկսեցին բղավել՝ «ամոթ, ամոթ»։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրեց եթե միջնորդություն՝ նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու, գրավով փոխարինելու, խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։ Անձնական երաշխավոր ներկայանալու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվելու է
- Ռուբեն Սահակյան. Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու պատճառ չկա
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձր են համարում ՔԿՀ-ում COVID-19-ով վարակվելու ռիսկը
- Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան