Մեծ Բրիտանիայի իշխանությունները ծրագրում են հարկերի միջոցով կրճատել բյուջեի ռեկորդային պակասուրդը
Բրիտանական կառավարությունը ստիպված կլինի կտրուկ ավելացնել հարկերը՝ այս տարվա կանխատեսվող բյուջեի 337 միլիարդ ֆունտ դեֆիցիտը (414,8 միլիարդ դոլար) իջեցնելու համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով թագավորության ֆինանսների նախարարության պաշտոնական փաստաթղթին։
Այս տարվա բյուջեի դեֆիցիտը, ըստ մասնագետների, կարող է ավելի քան երկու անգամ գերազանցել 2008-ին եղած ցուցանիշը։
Ֆինանսների նախարարության փաստաթուղթը, ըստ աղբյուրի, հրապարակվել է, երբ Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը խորհրդարանում հայտարարել է բրիտանական կառավարության որոշումը՝ մինչև հոկտեմբերի վերջը երկարաձգելու երկրի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու ժամկետը։
Ներկայումս բրիտանական կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում գրեթե 1 միլիոն ձեռնարկություններին և վճարում է երկրի 7,5 միլիոն բնակիչների աշխատավարձերը, որոնց գործատուներն ուղարկել են հարկադիր արձակուրդի։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայում կարանտինային ռեժիմն «անիմաստ» է եղել
- Մեծ Բրիտանիան զոհերի թվով առաջ է անցնում Իտալիայից
- Անգլիայում COVID-19- ի դեմ պայքարի համար ուսանող-բժիշկներն արագացված տեմպերով կավարտեն բուհերը. ՏԱՍՍ