Հաքերները սպառնում են հրապարակել Մադոննայի ու Լեդի Գագայի պայմանագրերը
Նյու Յորքի Meiselas & Sacks իրավաբանական ընկերությունը հաստատել է, որ հաքերները գողացել են շոու-բիզնեսի աստղերի էլեկտրոնային փաստաթղթերը, որոնց թվում է նաև Մադոննայի պայմանագիրը Live Nation համերգային գործակալության հետ նրա՝ 2019 թ. Madame X շրջագայության ժամանակ աջակցության համար։
Emsisoft ընկերության համաձայն, որը զբաղվում է թվային տվյալների պաշտպանությամբ, հանցագործները հրապարակել են ապացույցներ, որ շատ արտիստների փաստաթղթեր գողացել են։ Այս մասին գրում է news.ru կայքը՝ հղում անելով The Rolling Stone-ին։
Բացի պայմանագրից, փաստաթղթերում կան նաև համարներ, էլեկտրոնային հասցեներ, անձնական գրագրություն և տվյալների չբացահայտման պայմանավորվածություն։
Ներկա պահին վտանգի տակ են Լեդի Գագայի, Քրիստինա Ագիլերայի, Run DMC-ի և այլ արտիստների փաստաթղթեր։ Բացի այդ, The Independent-ի տվյալներով, հաքերների մոտ է նաև Էլթոնի Ջոնի, Դրեյքի, U2-ի, Ռոբերտ Դե Նիրոյի փաստաթղթերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան