Beeline-ը գործարկել է նոր 4G+ բջջային ցանց
Beeline-ը հայտարարում է 4G+ բջջային ցանցի գործարկման մասին: Նոր ցանցն արդեն հասանելի է Երևանում, Հայաստանի 17 քաղաքում և տասնյակ խոշոր բնակավայրերում՝ ապահովելով բաժանորդների ինտերնետի արագության էական աճ:
Ընկերությունից հայտնում են, որ 4G+ կամ LTE-Advanced ցանցը՝ չորրորդ սերնդի LTE բջջային ցանցերի առաջադեմ տարբերակ է:
Իրեն նախորդող ստանդարտներից 4G+ ցանցը տարբերվում է կապի արագության բարձրացմամբ, տվյալների փոխանցման ալգորիթմներով և այլ նորամուծություններով: 4G+ ցանցը մշակվել է բացառապես բարձր արագությամբ տվյալների փոխանցման համար և ապահովում է միչև 170 Մբիթ/վրկ առավելագույն արագություն:
4G+ ցանցը հասանելի է CAT 6 և ավելի բարձր կատեգորիաների հեռախոսների կամ սարքերի համար։ Եթե հեռախոսը և SIM քարտը ապահովում են 4G+ ցանցի համատեղելիությունը և հեռախոսի կարգավորումների մեջ նախընտրելի ցանցը ընտրած է 4G, ապա հեռախոսը ավտոմատ կերպով կմիանա 4G+ ցանցին և հնարավորություն կտա օգտվել գերարագ կապից:
«Համաշխարհային համաճարակը ցույց տվեց, որ ինտերնետի պահանջարկը և դրա օգտագործումը մշտապես աճելու են, բայց դրա համար օպերատորները պետք է անընդհատ կատարելագործեն իրենց ցանցերը: Մեր ցանցի կառուցումը երբեք չի դադարում, և ես ուրախ եմ տեղեկացնել նոր ժամանակակից ցանցի գործարկման մասին: Նոր ցանցի շնորհիվ մեր հաճախորդները կզգան արագության բարձրացումը և առցանց աշխատելու հարմարավետությունը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար
- Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու
- Beeline-ում սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են
- Beeline-ն ավելացրել է վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը