IWAS-ի խաղերը կանցկացվեն 2022 թ-ին
Անդամահատված և սայլակավոր մարզիկների միջազգային ֆեդերացիայի (IWAS) ղեկավարությունը որոշում է կայացրել մեկ տարով հետաձգել խաղերը։ Այն կկայանա 2022թ․ Սոչիում, հոկտեմբերի սկզբին։ Հետաձգվել է նաև սայլակավոր սուսերամարտիկների աշխարհի առաջնությունը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Նույն մրցավայրում 2015 թ. տեղի է ունեցել համանուն միջոցառումը, որտեղ 34 երկրների 800 պատվիրակներ խաղարկել են մեդալների 213 հավաքածու՝ վեց մարզաձևերում։
Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մասնակցությամբ միջազգային այդ ստուգատեսն անցկացվում է երկու տարին մեկ։ Առաջին անգամ այն կայացել է 1948 թ.՝ Մեծ Բրիտանիայում: Նշանակությամբ դա երկրորդն է պարալիմպիկ խաղերից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները