ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացվել COVID-19 համաճարակի ժամանակ համաշխարհային հրադադարի մասին նոր բանաձև
Գերմանիան և Էստոնիան նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև են ներկայացրել՝ կորոնավիրուսային համաճարակի ընթացքում աշխարհի տարբեր հակամարտություններում հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ, որը փոխարինում է Ֆրանսիայի և Թունիսի կողմից ներկայացված բանաձևին, որը Միացյալ Նահանգներն արգելափակել է: Այս մասին գրում է France 24-ը։
Անվտանգության խորհրդի երկու ոչ մշտական անդամների կողմից ներկայացված բանաձևը պահանջում է «ռազմական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում»:
Նման քայլը նպատակ ունի օգնելու մոտ 20 երկրների,որոնք ճգնաժամի կամ պատերազմի մեջ են, պայքարել կորոնավիրուսի դեմ, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն:
Բանաձևի նոր առաջարկում կոչ է արվում «մարդասիրական դադար դադարեցնել առնվազն 90 օր անընդմեջ», որպեսզի թույլ տրվի օգնություն հասցնել ամենաշատ տուժած համայնքներին:
Քվեարկության համար ժամկետը դեռ չի նշվել, բայց դա կարող է արագ տեղի ունենալ, եթե Խորհրդի 5 մշտական անդամներից ոչ մեկը չսպառնա օգտագործել իր վետոյի իրավունքը։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս հանդես եկավ համաընդհանուր հրադադարի կոչով, որին իր աջակցությունն հայտնեց նաև Հայաստանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում կորոնավիրուսի պատրվակով թույլ չտալ ռեպրեսիաներ
- ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին