Արամ Օրբելյան. Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվելու է
«Ակնկալում եմ, որ Աննա Դանիբեկյանը լինելու է այսօր դատավոր և որոշում է կայացնելու՝ հիմնվելով գործում առկա փաստական հանգամանքների վրա»,-yerevan.today-ի «Խոսքի ազատություն» հաղորմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մայիսի 8-ի դատական նիստում ներկայացվել ու քննարկվել է երեք միջնորդություն։ Դատական ակտը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի այսօր ժամը 17։50-ին։
«Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ կալանքը վերացվելու է։ Ամբողջությա՞մբ կվերացվի, թե՞ կփոփոխվի անձնական երշախավորությամբ, թե՞ գրավով, կդժավարանամ ասել, դա դատարանն է որոշում, ունեմ մի շարք հիմքեր»,-ասաց փաստաբանը։
Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սահակյան. Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու պատճառ չկա
- Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի
- Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է
- Կարեն Կարապետյանը՝ Քոչարյանի գործի մասին. Բավականին գրգռված և քաղաքականացված է
- Ռոբերտ Քոչարյան. Այդ աստիճանի ցինիզմի հասնել, ուղղակի չի կարելի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան