Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր): Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից):
Հիշեցնենք, որ դեռ մայիսի 7-ից, ԱՀ Պարետի որոշման համաձայն, Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում մտցվել էին ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ, իսկ մայիսի 12-ից սահմանափակվել է ամբողջ շրջանի տեղաշարժը:
Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու է
- Արցախում նոր վարակակիրներ են հայտնաբերվել
- Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի
- Արցախում երկու քաղաքացու մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակ,ընդհանուր ՝10 դեպք
- Արցախում ավարտին են մոտենում COVID-19-ի հայտնաբերման լաբորատորիայի շինաշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան