Մեծ Այրումի բնակիչները փակել են «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պահին Մեծ Այրում գյուղի բնակիչները կրկին ստիպված են եղել փակել դեպի « Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը, թույլ չտալով Ախթալա ԼՀԿ-ի բեռնատարների շարժին։
Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին դեմ են գյուղի բնակիչները, քանզի պատվարի բարձրացումը կատարվում է առանց հաստատված նախագծի, այն ինչ նախագծով պոչամբարը պետք է արդեն վաղուց ռեկուլտիվացված լիներ և գյուղացիները դեմ են պատվարի անօրինական բարձրացմանը և հետագա շահագործմանը։ Պահանջում են օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը։
Այս պահին Ախթալա ԼՀԿ-ի ներկայացուցիչները և Ախթալայի ՏԻՄ-ը համոզում են գյուղացիներին, որպեսզի իրենք թույլատրեն պոչամբարի պատվարի բարձրացումը, նշելով, որ այլընտրանք չկա։
Նախորդ հանդիպումների ժամանակ ընկերությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պոչամբարի պատվարի բարձրացման դիմաց խոստանում էին վերանորոգել գյուղի ակումբը, վերանորոգման աշխատանքներ իրականացնել մանկապարտեում, ինչը գյուղացիների մեծամասնությունը մերժել էին, փոխարենը անօրինական շահագործմ,ան համար պահանջելով բնապահպանական փոխհատուցում կամ ռեկուլտիվացիայի անհապաղ իրականացում։
Այդ ընթացքում ընկերությունը և ՏԻՄ-ը սկսեցին ակումբի շենքի վերանորոգման նախապատրաստման գործընթացը, ինչը ստրատեգիական քայլ է պոչամբարի բարձրացման ուղղությամբ։ Գյուղացիները նշում են, որ հիմա իրենց դիմակայությունը արդեն կարող է հանգիստ դիտարկվել , որ իրենք դեմ են գյուղի զարգացման գործընթացներին, ակումբի վերանորոգման որը արդեն սպեկուլյատիվ քննարկումների առարկա կարող է դառնալ։
Իրենք դեմ չեն, կողմ են գյուղում վերանորոգման աշխատանքներին, սակայն դա չպետք է լինի իրենց առողջության դիմաց և հետո դա պետք է արվեր նախորդ տասնամյակների ընթացքում, ոչ հիմա երբ արդեն վիճակը կրիտիկական է։
Այս պահին, երբ ՀՀ վարչապետը ձևավորել է մասնագիտական աշխատանքային խումբ Թեղուտի պոչամբարի պատվարի ուսումնասիրման համար, անհայտ է «նահատակ»-ի պոչամբարի վտանգավորության աստիճանը և ապագան»։
Հարակից հրապարակումներ`
- «Ախթալա ԼՀԿ»-ն բարձրացնում է պոչամբարի ափին գտնվող պատվարը, ինչին դեմ են բնակիչները
- Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները դադարեցրել են գործադուլը
- Հաստատվել է Հայաստանի հյուսիսում շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտումը
- Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան