Փաստաբան. Քննությունը հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
Քննությունը չի փոխել Խաչատուրյան քույրերի գործով մեղադրանքը: Ավելի վաղ դատախազությունը գործը հետ էր ուղարկել լրացուցիչ քննության՝ նշելով, որ անհրաժեշտ է վերաորակել աղջիկների գործողությունները սպանությունից անհրաժեշտ պաշտպանություն: News.ru- ին ասել է Մարիա Խաչատուրյանի փաստաբան Յարոսլավ Պակուլինը:
«Քննությունը չի փոխել իր դիրքորոշումը։ Այնպես որ մենք ակնկալում ենք դատախազի սկզբունքայնությունն ու գործի՝ կրկին վերադարձը»,- ասել է նա։
Փաստաբանը նաև հավելել է, որ ներկա պահին լրացուցիչ քննությունն ավարտվել է, գործը տվել են տուժող կողմին ծանոթանալու համար։ Պակուլինը ենթադրել է, որ գործը կրկին կհայտնվի դատախազների մոտ հունիսից ոչ շուտ։
Այս տարվա հունվարին Գլխավոր դատախազությունը պարտադրել էր քննությանը որակել հանցագործությունը ոչ թե սպանություն, այլ գործողություն, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակում։ Անգելինա Խաչատուրյանի պաշտպան Ալեքսեյ Պարշինն ասել էր, սա ենթադրում է քրեական հետապնդման դադարեցում:
Դատախազությունը մատնանշել էր, որ քննությունը հաշվի չի առել հոր կողմից պարբերական բռնության փաստը, չնայած ընդունել է դա։ Դատախազությունը չէր հաստատել քննության կողմից ներկայացված Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը։
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:
2019 թ. հունիսին աղջիկներին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն հոդվածով։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
- Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրգործը դեռ չի փոխվի «անհրաժեշտ ինքնապաշտպանության»
- ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործողությունները համարել է անհրաժեշտ պաշտպանություն
- ՔԿ ծառայությունը հանել է Խաչատուրյան քույրերից կրտսերի էլեկտրոնային շղթան
- Խաչատուրյան քույրերի հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները պարզ են
- Խաչատուրյան քույրերը խնդրել են երդվյալ ատենակալներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին