ԱՄՆ բանակը կվերսկսի լայնածավալ զորավարժությունները Եվրոպայում՝ չնայած COVID-19 համաճարակի
Հազարավոր ամերիկացի զինվորականներ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո առաջին անգամ հունիսին ներգրավվելու են եվրոպական գործողությունների արենայում անցկացվող խոշոր զորավարժություններին: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, հաղորդման մեջ ասվում է, որ այս զորավարժություններին մասնակցող զինծառայողների առողջությունը պաշտպանելու համար դիտարկվելու են COVID-19-ի հետ կապված բոլոր կանխարգելող միջոցները:
Լեհաստանում անցկացվող Allied Spirit զորավարժությունները, որոնց կմասնակցեն նաև հազարավոր լեհ զինծառայողներ, «Defender Europe 2020» զորավարժությունների փոքրացված տարբերակն են, որոնք Սառը պատերազմի ավարտից ի վեր ամենամեծն էին լինելու Եվրոպայում, բայց չեղարկվեցին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
ԱՄՆ հրամանատարությունը հաղորդել է, որ Allied Spirit զորավարժությունները կանցկացվեն հունիսի 5-ից 19-ը Լեհաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Դրավսկո-Պոմորսկի զորավարժարանում: Այնտեղ կընդունեն մոտ վեց հազար ամերիկյան և երկու հազար լեհ զինվորական:
Մարտին կորոնավիրուսի համաճարակի պատճառով Պենտագոնը հրաման էր արձակել դադարեցնել զորքերի տեղափոխումը Եվրոպա՝ «Defender Europe 2020» զորավարժություններին մասնակցելու համար:
Որոշվել էր դադարեցնել զորավարժության բոլոր բաղադրիչները, ներառյալ՝ Վրաստանի և Բալթյան երկրների տարածքներ ամերիկյան զորքերի օդային դեսանտի իջեցնելու գործողությունները:
Նախատեսվում էր, որ ամերիկացի 20,000 զինծառայող պետք է մասնակցեին Defender Europe-2020 զորավարժություններին, որոնք պետք է ԱՄՆ-ից տեղափոխվեին Եվրոպա:
Միացյալ Նահանգների բանակին հաջողվել էր մոտ վեց հազար զինվոր ուղարկել Եվրոպա, երբ Պենտագոնը որոշեց դադարեցնել զորավարժությունը: Տարածաշրջան տեղափոխելու համար նախատեսված ռազմական տեխնիկայի մինչև 90%-ն այդ ժամանակ արդեն բեռնված էր նավերի վրա և ինքնաթիռներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան