ԱՄՆ-ում հաստատվել է COVID-19-ի գրեթե 1.4 մլն դեպք
Միացյալ Նահանգներում անցած օրվա ընթացքում ավելի քան 21 հազար մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքին:
Կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1,37 միլիոնը։
Բացի այդ, նախորդ օրվա ընթացքում հիվանդության հետևանքով մահացել է 1674 մարդ։ Մահացողների ընդհանուր թիվը 82,389 է:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19հիվանդությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է հայազգի երաժիշտ
- ԱՄՆ-ում COVID-19-ի հետևանքով մահացել է 77 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին