Ադրբեջանում կա կորոնավիրուսով վարակված 2758 մարդ
Անցած օրվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 65-ով և հասել 2758-ի, ևս երկուսը մահացել է: Համաճարակի սկզբից, ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, մահացել է 35 մարդ:
«Ադրբեջանում 54 մարդ ապաքինվել է, 2-ը մահացել: Մինչ օրս երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 2758 դեպք, 1789-ը ապաքինվել են, 35-ը մահացել է, 934 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում: 30-ի վիճակը գնահատվում է ծանր, 44-ը՝ չափավոր ծանրության, մնացածի վիճակը կայուն է»,- ասված է այդ երկրի շտաբի հաղորդագրության մեջ:
Ըստ շտաբի, 208 546 թեստ է իրականացվել նոր վարակակիրներ հայտնաբերելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան