Քիչ անց պարզ կդառնա Արցախի ԱԺ նախագահի թեկնածուն
Քիչ հետո «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի արտահերթ նիստում պարզ կդառնա, թե ովքեր են Ազգային ժողովի նախագահի պաշտոնի և մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի թեկնածուները։ Նման գրառում է կատարել դաշինքի անդամ Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Արցախում խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով են անցել 5 կուսակցություններ և դաշինքներ։
Առավել շատ ձայներ հավաքել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը։
Խորհրդարան անցել են նաև Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն և Աշոտ Ղուլյանի ղեկավարած ժողովրդավարական կուսակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման խոսքս կհղեմ պատմական Շուշիից
- Արայիկ Հարությունյանը՝ կադրային քաղաքականության մասին
- Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մաիսի Մայիլյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի