Իրավունք 17:35 13/05/2020 Հայաստան

Գ. Դանիելյան. Կոնվենցիայի առնչությամբ սկզբունքորեն այսչափ իրարամերժ դիրքորոշումներ չէին լինի, եթե...

Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանն ողջունել է արդարադատության նախարարության կողմից իր հայտարարությանն արձագանքելը, նկատել, որ լրջագույն իրավական փաստաթղթերի առնչությամբ քննարկումներ պետք է իրականացվեն ոչ թե այդպիսիք ընդունելուց հետո, այլ սահմանված կարգով հանրային քննարկումների ձևաչափով։

Ֆեյսբուքյան իր էջում Դանիլյանը գրում է. 

«Արդարադատության նախարարությունն արձագանքել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Լանզարոտի կոնվենցիա), մասնավորապես 18-րդ հոդվածի առնչությամբ իմ նկատառումներին, ինչի առնչությամբ շնորհակալություն եմ հայտնում։ Կարծում եմ, որ իրավաստեղծ գործունեության համատեքստում սա միանշանակ ողջունելի իրողություն է։

Միաժամանակ, ակնկալում եմ, որպեսզի լրջագույն իրավական փաստաթղթերի առնչությամբ քննարկումներն իրականացվեն ոչ թե այդպիսիք ընդունելուց հետո, երբ որևէ դիրքորոշում հիրավի լայն հնչեղություն է ստանում, այլ սահմանված կարգով հանրային քննարկումների ձևաչափով, ինչը շահեկան կլինի նաև գործադիր իշխանության համար։

Ինքս բազմիցս պատրաստակամություն եմ հայտնել՝ առանց որևէ նախապայմանի համագործակցել և նախապես ներկայացնել իմ նկատառումները և դիտողությունները, ընդ որում, այդ կոնվենցիայի վերաբերյալ տեսակետ հնչեցրել էի դեռ ամիսներ առաջ, իսկ առանձին հարցադրումների առնչությամբ՝ նաև տարիներ առաջ։

Նախարարությունում, սկսած նախարար պարոն Բադասյանից, իմ սաներն են, և դա արդեն իսկ կարևոր գործոն է, որպեսզի երբևէ ինքս չկամենամ նրանց որևէ ձախողում։ Բացի այդ, նորություն ասած չեմ լինի, եթե նկատեմ, որ նախկին արդարադատության նախարարն առնվազն պարտավոր է աջակցել իր գործընկերներին, մանավանդ, որ ինքս այդ կերպ կայանալու որևէ խնդիր չունեմ։ Իմ քննադատական խոսքը հենց այդպես էլ պետք է ընկալել։

Քաղաքական շահեր սպասարկող ոմանք, իհարկե, կարող են «սուր բանավեճեր» նախաձեռնել, բայց դրանց, որպես կանոն, չեմ արձագանքում։

Ինչևէ, դեռ հետագայում հնչեցնելու եմ իմ նկատառումները նաև այլ խնդրահարույց հոդվածների առնչությամբ, որոնց, ինչպես նկատեցի, այս կամ այն չափով անդրադարձել եմ նաև մինչև հիշյալ կոնվենցիան Սահմանադրական դատարանում քննարկման ներկայացնելը։ Այս դեպքում նախարարության անդրադարձը վերաբերում է միայն 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին, և այդ առնչությամբ հարկ եմ համարում ներկայացնել իմ դիտարկումները։

Հարգելի գործընկերներ, նախ, կխնդրեի նկատեք, որ առնվազն իրավական հիմնավորում չունի ձեր այն վերապահումը, ըստ որի՝ «... ստորագրման պահին ակնհայտ էր, որ Կոնվենցիան ենթադրում է վավերացում»։ Հուսամ, որ սա հանրության շրջանում սխալ տպավորություն թողնելու համար չէ։

Չմանրամասնեմ, բայց ստորագրելն ընդամենը պարտավորություն է միջազգային պայմանագիրը՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով քննարկման նյութ դարձնելու տեսանկյունից, այն էլ՝ ոչ բոլոր փուլերով, ինչը պետության ինքնիշխանության գրավական է։ Չի կարող վավերացումն «ակնհայտ» դիտարկվել, քանզի առնվազն Սահմանադրական դատարանը կարող էր նաև դրանով ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը հակասող ճանաչել (ինչը տեղի ունեցավ, օրինակ՝ Հունգարիայում)։

Վերջին հաշվով, անգամ նաև Սահմանադրական դատարանի որոշումը ակնհայտ չի դարձնում վավերացումը, քանզի դա Ազգային ժողովի բացառիկ լիազորությունն է, հակառակ պարագայում, օրինակ՝ Հայ֊թուրքական արձանագրություններն ակնհայտ պետք է վավերացվեին։ Ինչպես մեր երկրում, այնպես բազմաթիվ այլ երկրներում կան ու կլինեն մեծաքանակ ստորագրված, բայց չվավերացված միջազգային պայմանագրեր։

Հենց այս կտրվածքով առանձնակի կարիք չկար շնորհակալություն հայտնելու՝ իբր ստորագրության «նպատակահարմարության» մասին կարծիք հայտնելու համար, քանզի հանգամանորեն պարզաբանեցի այդ կարծիքի իրավական արժեքը, իսկ ձեր շարադրանքի ենթատեքստը հասկանալի է յուրաքանչյուրին։ Անկեղծ լինենք և չանտեսենք, որ այդ փուլում ենթադրել անգամ չէր կարելի, որ կոնվենցիան հետագայում ոմանց կողմից ընկալվելու է իբրև հարմար առիթ, օրինակ՝ մանուկների մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ բորբոքող, սեռական աներևակայելի լայնածավալ դպրոցական դասընթացներ ներդնելու համար (սրա մասին փաստում են մանկական հոգեբանները, ինքս այս հարցերում խորը մասնագետ չեմ)։

Վերոհիշյալ պնդումը հակասում է նաև ձեր արձագանքում արտացոլված այն դատողությանը, ըստ որի. «... պետությունների համար նախատեսված չէ միջազգային իրավունքից բխող միջազգային պայմանագրերը ստորագրելու, ապա վավերացնելու պարտավորություն։ Միջազգային պայմանագիրը ստորագրել֊չստորագրելու, վավերացնել֊չվավերացնելու վերաբերյալ որոշումները պետության ինքնիշխանությունից բխող գործողություններ են, որոնց կայացմամբ արտացոլվում է թե՚ փաստաթղթի իրավական գնահատականը և թե՚ բազմաթիվ այլ շահեր՝ քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական, սոցիալական և այլն»։

Միանգամայն համամիտ եմ այս դիրքորոշման հետ, ուղղակի իմ մոտեցումը հանրահայտ է՝ մեր երկրում նշված կոնվենցիան վավերացնելու համար պարզապես չկան սոցիալական և գաղափարախոսական շահեր, որպիսի պարագայում մեծ է առավել խնդրահարույց տարբերակներին նախապատվություն տալու հավանականությունը՝ սա որպես սուբյեկտիվ տեսակետ։ Իսկ թե ինչպիսի նախադրյալներ են անհրաժեշտ, դրանց անդրադարձել եմ ստորև, և միայն այդ նախադրյալների համատեքստում պետք է դիտարկվեր կարծիքի բնույթը։

Ողջունելի է, որ դուք անդրադարձել եք այն խնդրին, որ գործող քրեական օրենսգրքում, ի տարբերություն նախորդ քրեական օրենսգրքի, ևս պատասխանատվություն սահմանված չէ 18 տարին չլրացած անձի կողմից 12 տարեկան անձի հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերության համար, էլ ավելի ողջունելի կլիներ, եթե այդ հոդվածը վերանայելու պատրաստակամություն հայտնվեր, մանավանդ, որ այն նույնությամբ տեղ է գտել նաև ներկայումս շրջանառության մեջ դրված նախագծում։

Ի դեպ, միջազգային փորձը նախապատվությունը տվել է այնպիսի իրավակարգավորումների, որոնք բացառում են իմ բերված հիպոթետիկ իրավիճակի պարագայում (երբ, օրինակ՝ 17-18 տարեկան անձը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունենում 12 տարեկան անչափահասի հետ) քրեական պատասխանատվության չենթարկվելը։ Այն, որ Կոնվենցիան ընդունվել է քրեական օրենսգրքից հետո, դա բնավ չի նշանակում, որ չեն եղել իրավական հիմքեր։

Անշուշտ, քաջատեղյակ եք, որ հիշյալ դրույթներն արդեն իսկ շրջանառության մեջ էին դրված միջազգային փաստաթղթերով, այդ թվում՝ փորձագիտական եզրակացություններով, իհարկե, ոչ ճշգրիտ այդպիսի լուծումներով։

Բացի այդ, խնդիրը միայն սեռական հարաբերության համար թույլատրելի տարիքը չէ, ինչին անդրադարձել եք, խնդիրը նաև անչափահասների միջև տարիքների տարբերության սահմանագիծը որոշելն է, ինչը պակաս կարևոր հարցադրում չէ։ Նկատել եք, որ նաև այս համատեքստում եմ խորհրդարանին դիմել, որպեսզի նախաձեռնեն անհրաժեշտ փոփոխություններ, ընդգծելով, որ դրա հետ համամիտ են նաև խնդրին առնչվող իրավագետները։

Առաջիկայում կանդրադառնամ կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված «սեռական կողմնորոշում» և 6-րդ հոդվածով նախատեսված սեռական կրթության և մի շարք այլ խնդրահարույց հարցերի։ Լիահույս եմ, որ ձեր քաղաքացիական կեցվածքը, մասնագետների հետ առավել գործնական կապեր հաստատելու պատրաստակամությունը կնպաստեն, որպեսզի հնարավորինս մեղմվի կոնվենցիայից բխող անընդունելի իրավական և սոցիալ֊հոգեբանական հնարավոր զարգացումները։

Ինձ մատահոգողը նաև այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով, որպիսի պարագայում առավել ընդգծվում է արդարադատության նախարարության փորձագիտական առաքելությունը, քանզի խորհրդարանում դրանք անմիջական քննարկման առարկա չեն դառնալու։ Ի դեպ, այս և մի քանի այլ մտահոգությունների, անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր մարտի 31-ի որոշմամբ։

Կոնվենցիայի առնչությամբ սկզբունքորեն այսչափ բուռն արձագանք, իրարամերժ դիրքորոշումներ չէին լինի, եթե առնվազն ուրվագծվեին դրանից բխող լուծումների հիմնական վեկտորները, ներկայացվեր կանխատեսելի հայեցակարգ, ինչն արդեն այլ նախարարությունների խնդիրն է։ Եվ նկատի ունենալով, որ շատ երկրներում արդեն իսկ ծագել են սոցիալական լրջագույն հուզումներ, որոնց ազդեցության տակ, օրինակ դպրոցական դասընթացներից հանվում կամ արմատապես վերանայվում են սեռական կրթության ծրագրերը, ողջամտորեն ակնկալում ենք, որ այդպիսի զարգացումները հարկ է բացառել։

Մենք ծանոթ ենք այն կրթական մեթոդաբանական ծրագրերին, որոնք, օրինակ՝ մշակվել են Առողջապահության միջազգային կազմակերպության ջանքերով. այն անգամ որպես ուղեցույց ընդունելը, կարծում ենք, միանշանակ հակասելու է երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի բուն գաղափարին։

Հավելեմ, որ կոնվենցիան բովանդակում է նաև ողջունելի և ոչ խնդրահարույց բազմաթիվ դրույթներ, որոնք սակայն մեծամասամբ արդեն իսկ կյանքի են կոչված ընթացիկ օրենսդրական ակտերով։
Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում արձագանքի համար, ձեզ հաջողություններ եմ մաղթում, հիրավի առողջ եղեք ...»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am
19:57
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի  ադրբեջանական բանտում կրած զրկանքներին  անդրադարձել է  BBC-ին։ Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են պահպանել առևտրատնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները որոշել են շարունակել պետական...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատակիցը հայտնաբերել է դատապարտյալի դի
   Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում ՔՊ-ն նիստ է անցկացրել
Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Էդգար Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Արմենի Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}