ԵՄ-ն հայտարարել է, որ դեռևս չեն բացվի արտաքին սահմանները
Եվրահանձնաժողովը (ԵՀ) դեռևս չի ներկայացրել առաջարկություններ՝ զբոսաշրջիկների համար արտաքին սահմանները բացելու վերաբերյալ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Ներքին գործերի և ոստիկանության համագործակցության հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի խոսքը։
«Մենք արտաքին սահմանները բացելու վերաբերյալ առաջարկություններ չունենք: Կարծում եմ, որ մենք պետք է սկսենք քննարկումներ այս հարցի շուրջ, բայց դրանք դեռ չեն սկսվել»,- ասել է նա:
Ըստ նրա, նախ պետք է բացվեն ներքին սահմանները, որից հետո երկրները ստիպված կլինեն արտաքին սահմանները բացել:
Ներկայումս, ԵՀ առաջարկով, ԵՄ անդամ պետությունների սահմանները պետք է մնան փակ մինչև հունիսի 15-ը: Այսօր ԵՀ-ն առաջարկություններ է ներկայացրել ԵՄ անդամ երկրների միջև սահմանների բացման վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան