Թուրքիայում ընդդիմադիր կուսակցապետի տեսաուղերձը համացանցում ծաղրի առարկա է դարձել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի տեսաուղերձը Թուրքիայում համացանցի քննարկման թեմա է դարձել,գրում է ermenihaber-ը:
Քըլըչդարօղլուն մայիսի 12-ին բուժքույրների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, սակայն շփոթել է և թուրքերեն բուժքույր՝ հեմշիրե (hemşire) բառի փոխարեն ասել է՝ հեմշեհրի (hemşehri)՝ համաքաղաքացի բառը։
Թուրքական լրատվամիջոցները տեսաուղերձի վերաբերյալ գրել են, որ կուսակցապետը փաստորեն սխալ օր է շնորհավորել։ Այնինչ Քըլըչդարօղլուի լեզվի սայթաքման հետևանքով հարանուն է օգտագործվել։