Իսպանիայում COVID-19-ի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 27 հազարը
Իսպանիայում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 184 մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Թագավորության առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27,104 մարդ:
Ըստ աղբյուրի, անցած 24 ժամի ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 439 նոր դեպք: Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 228,691-ի, բուժվել է 140,823 հոգի:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 179 մարդ
- Իսպանիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 25 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին