Լավրովը խոսել է ՇՀԿ-ի գագաթնաժողովի օրակարգի մասին
Կենսաբանական անվտանգության հարցերն առանձին կքննարկվեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում, որը տեղի կունենա Ռուսաստանում հուլիսին: Այդ մասին, ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է ՇՀԿ-ին, այս տարի Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ ես արդեն նշել եմ, որ պատրաստվում են հատուկ փաստաթղթեր, որոնք վերաբերելու են սանիտարական և համաճարակաբանական անվտանգության ապահովման գործողությունների ծրագրին, իսկ կենսաանվտանգության հարցերը դիտարկվելու են առանձին բլոկով»,- ասել է նա ՇՀԿ արտաքին գործերի նախարարների տեսակապով անցկացված հանաժողովից հետո հրավիրված ասուլիսում:
Նախարարն ակնկալում է, որ փորձագետների նախապատրաստական աշխատանքները ՇՀԿ ղեկավարներին թույլ կտան գագաթնաժողովում որոշում կայացնել, որը կնպաստի կենսաանվտանգության ոլորտում համընդհանուր մասշտաբով գործունեության թափանցիկության ապահովմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան