Կրկին տխուր վիճակագրություն. 348 մահ Ֆրանսիայում, 1402 նոր վարակակիր Իտալիայում
Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղն է գրավում կորոնավիրուսով վարակվածների քանակով. նախօրեի երեկոյան ստացված տվյալների համաձայն երկրում վարակված է 232 հազար մարդ:
Տասներորդ օրն անընդմեջ օրական գրանցվում է ավելի քան 10 հազար նոր դեպք: Բժիշկները շեշտում են, որ նման բարձր ցուցանիշները պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանը աշխարհում երկրորդ տեղում է արված թեստերի քանակով: Հայտնաբերված վարակների մոտ կեսը գրեթե ասիմպտոմատիկ է:
Մասնագետները խոսում են հաշվարկման տարբեր մեթոդների մասին: Դրա օրինակ է Մեծ Բրիտանիան, որտեղ վիճակագրության ազգային բյուրոն 38 հազար մարդու համարում է COVID-19-ի զոհ, ինչը Միացյալ Թագավորությունը դարձնում է Եվրոպայի ամենատուժած երկիրը: Այս մասինգրում է Euronews-ը։
Կառավարությունը միևնույն ժամանակ ասում է, որ խոսքը 32 հազար մահացածի մասին է, քանի որ օգտագործում է հաշվարկման այլ մեթոդ: Վարչապետ Բորիս Ջոնսոնը նախօրեին հայտարարել է, որ վիրուսի սպառնալիքի մակարդակը իջել է 4-ից 3-ի, ուստի հնարավոր է դարձել աստիճանաբար թուլացնել մեկուսացման միջոցառումները:
Հանգստյան օրերին տեղի ունեցած որոշ անկումից հետո Եվրոպայում կորոնավիրուսի վերաբերյալ տխուր վիճակագրության ցուցանիշներ են․ 348 նոր մահվան դեպք է գրանցվել Ֆրանսիայում, իսկ Իտալիայում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 1402-ով։
Կորոնավիրուսի զոհերի թիվը Ֆրանսիայում աճել է՝ հասնելով 26 991-ի։ Մահացությունների թիվը մեկ օրում աճել է 3-4 անգամ: Այս մասին հաղորդել է երկրի առողջապահության գլխավոր վարչությունը: Գերատեսչությունը նշել է, որ այս թվից մոտ 17 հազար մահ է գրանցվել հիվանդանոցներում, մնացածը ծերանոցներում և այլ բժշկական և սոցիալական հաստատություններում: Ըստ գերատեսչության տվյալների, կորոնավիրուսով 21 595 հիվանդ այժմ գտնվում է հիվանդանոցներում:
Իտալիայում երեքշաբթի օրը կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը կազմել է 1,402, ինչը զգալիորեն աճել է նախորդ օրվա համեմատ, երբ արձանագրվել էր 744 դեպք:
Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներով, այս պահի դրությամբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 221 216 մարդ, անցած օրվա ընթացքում 172 մարդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքներից: Մահացողների ընդհանուր թիվը հասել է 30 911-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին