Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 3500 նոր դեպք
Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3,5 հազար նոր դեպք, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությանը։
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 74, 281 դեպք:
Գործակալության տվյալներով՝ ներկայումս երկրում բուժում է ստանում 47, 480 մարդ: Վերականգնվել է 24, 386 մարդ, մահացել է 2,415 հոգի:
Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել էր մինչև մայիսի 17-ը և նահանգներին հանձնարարել էր հատկացնել «կարմիր», «նարնջագույն» և «կանաչ» գոտիներ՝ կախված կորոնավիրուսով հիվանդների քանակից: «Կանաչ» և «նարնջագույն» գոտիներում, որոշակի սահմանափակումներով թույլատրվում է գործարանների և խանութների աշխատանքը: Բոլոր գոտիներում՝ առանց բացառության արգելվում է ուսումնական հաստատությունների և հանգստի գոտիների աշխատանքը, պետությունների միջև սահմանները փակ են, չի գործում մետրոն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները