Փաշինյան. Այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել
«Ցավով պետք է նշեմ, որ կորոնավիրուսի ճգնաժամը մեր հանրային ուշադրությունից դուրս է մնում, և այստեղ մենք պրոբլեմների առաջ ենք կանգնում»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, արդեն մի քանի օր Հայաստանում կորոնավիրուսի 100-ից ավելի վարակման դեպք են ունենում, ինչը նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները համատարած կերպով չեն պահպանվում։
«Ըստ էության, հաշվի առնելով երկրում առկա տնտեսական և սոցիալական վիճակը, նաև այն, որ կորոնավիրուսը դեռ երկար շարունակելու է ներկա մնալ մեր կյանքում, որոշեցինք գնալ սահմանափակումների փուլային նվազման ճանապարհով»,- ասաց Ն. Փաշինյանը։
Վարչապետը կրկնեց, որ պետք է պահպանվեն սահմանված կանոնները, սոցիալական հեռավարությունը։
«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը 1 տարի մեր կողքին է լինելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ։ Բայց դա չի նշանակում՝ առանց կաշկանդվածության վարակվել, առանց կաշկանդվածության վարակել։ Եթե այս տեմպերով գնանք և նոր հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով ավելանան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, որոնց նպատակն այն է լինելու, որ հանկարծ չլինի այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության», - հայտարարեց վարչապետը։
Ն. Փաշինյանն ասաց, որ փողոցներում տեսնում է իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ զրուցող մարդկանց. «Սա մեծ պրոբլեմ է և այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 13.05.2020. 180 նոր վարակակիր, 70 առողջացած և մեկ մահվան դեպք
- 12.05.2020. 146 նոր վարակակիր, 71 առողջացած, մահվան մեկ դեպք
- 11.05.2020. 79 նոր դեպք, 34 առողջացած, մեկ մահվան դեպք
- 10.05.2020. 138 նոր վարակակիր, 58 առողջացած և մեկ մահվան դեպք
- 09.05.2020. 146 նոր վարակակիր, 49 առողջացած, մահվան մեկ դեպք
- 08.05.2020. 145 նոր վարակակիր, 33 առողջացած, մահվան դեպքեր
- 07.05.2020. ԱՆ.102 նոր դեպք և 50 առողջացած
- 06.05.2020. 163 նոր վարակակիր և 24 առողջացած
- 05.05.2020. 112 նոր վարակակիր, 40 առողջացած ու մահվան դեպքեր
- 04.05.2020. 121 նոր վարակակիր, 4 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան