ՌԴ-ում հնարավոր է հուլիսի կեսերից բացվեն թանգարանները
Կորոնավիրուսի հետ կապված լավատեսական սցենարի զարգացման դեպքում ռուսական թանգարանները հնարավոր է այցելուների համար բացվեն հուլիսի կեսերին։ Ռիա նովոստիին այդ մասին ասել են ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունց։
Գերատեսչությունից նշել են, որ ներկա պահին մշակույթի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել ճանապարհային քարտեզ, որում նշված են թանգարանների, թատրոնների, գրադարանների սովորական ռեժիմի վերադառնալու փուլերը։ Այն էտապներով է, որոնց իրականացումը կախված է սահմանափակումների հանման հետ։
«Եթե հունիսի 1-ին չերկարաձգվեն սահմանափակումները, լավատեսական սցենարի հույս կլինի, որի դեպքում հնարավոր է թանգարանների բացման մեկնարկը տրվի հուլիսի կեսերին»,- ասել են նախարարությունից։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, նշվում է, որ թանգարանների առջև խնդիր է դրված՝ ախտահանել շենքերը մի քանի էտապով, նաև գնել աշխատակիցների և այելուների համար անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ։ Այցելուները պետք է գնան թանգարան սեփական դիմակներով։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ վարչապետը խոսել է Ռուսաստանի սահմանների բացման հեռանկարի մասին
- Կորոնավիրուս է հայտնաբերվել ՌԴ 874 զինծառայողի մոտ
- ՌԴ-ում կորոնավիրուսի պատճառով կարող է գործազուրկ մնալ մինչև 9 միլիոն մարդ
- ՌԴ-ում ՀՀ դեսպան. Ավելի քան 2 հազար ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված
- ՌԴ-ում կորոնավիրուսից 63-ամյա հայ է մահացել. vestivrn.ru
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում