Սոչին հունիսի 1-ից կընդունի զբոսաշրջիկիներին
Կրասնոդարի շրջանի՝ սևծովյան հարակից առողջարաններն աստիճանաբար բացվում են զբոսաշրջիկների համար։ Այդ մասին հայտարարել է Կրասնոդարի նահանգապետը Վենիամին Կոնդրատևը։ Սակայն սեզոնի մեկնարկն ուղեկցվել է մի շարք սահմանփակումներով, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակով։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Սոչիում հունիսի 1-ից սկսելու են աշխատել այն առողջարանները, որոնք բժշկական լիցենզիա ունեն։ Եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայնունանա, կաշխատեն նաև հյուրանոցները։
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 12-ից աշխատանքն են սկսել արդյունաբերական ու գյուղատնտեսական ձեռնարկությունները։ Մայիսի 23-ից սկսելու են աշխատել շինարարական բոլոր ընկերությունները, շինանյութերի խանութները, ավտոսրահները և այլ տնտեսվարողներ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան համաճարակի պատճառով չի պատրաստվում փակել սահմանները զբոսաշրջիկների համար
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
- Վրաստանը քննարկում է զբոսաշրջային առանձին գոտիները հայտարարել «կովիդից» մաքուր տարածքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան