Դատախազությունը 27 հետաքննություն է սկսել Ստամբուլի քաղաքապետի դեմ
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետան» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ 27 հետաքննություն սկսելու թույլտվություն է տրամադրել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հաղորդվում է, որ բոլոր հետաքննությունները կապված են Իմամօղլուի 2014-2019 թթ Ստամբուլի Բեյլիքդյուզու շրջանի ղեկավար աշխատած տարիներին համայնքապետարանի հայտարարած ու իրականացրած մրցույթների հետ։
Նշվում է, որ 2019-ին մարտի 31-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում Իմամօղլուի հաղթանակից, ապա ընտրությունների չեղարկումից ու կրկնակի ընտրությունների նշանակումից հետո նրա աշխատանքային գորնծունեություն վերաբերյալ ուսումնասիրություն էր սկսվել։
ՆԳՆ-ի կողմից Իմամօղլուի նախկին աշխատավայրում (Բեյլիքդյուզուի համայնքապետարան) անցկացված ուսումնասիրությունը տևել էր 6 ամիս, որի ընթացքում մանրակրկիտ ստուգվել էին Ստամբուլի ներկայիս քաղաքապետի ղեկավարության տարիներին 2156 ձեռներեցի տրամադրված լիցենզիաների, 5033 շինթույլտվությունների, 685 աճուրդի, 1840 ուղղակի գնումների ու բազմաթիվ այլ գործընթացների փաստաթղթեր։
Դրանից հետո դատախազությանը 27 գործընթացի վերաբերյալ հետաքննություն սկսելու թույլտվություն է տրվել։
Թուրքական աղբյուրը հատկանշական է համարել, որ ուսումնասիրությունը համակարգած ՆԳՆ-ի տեսուչ Արիֆ Յըլդըրըմը 2015-ին նախագահ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի թեկնածու է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան