Աբովյանում կողոպուտի դեպքը բացահայտվել է
Մայիսի 7-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 7-ին` ժամը 21:50-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իրեն պատկանող Աբովյան քաղաքում գտնվող բնակարան և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով գույքային վնաս:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (կողոպուտ) հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացին ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Աբովյան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նշված հանցավոր արարքը առերևույթ կատարելու համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան