Քաղաքական 12:24 14/05/2020 Հայաստան

Մարուքյան.Արտակարգ դրության ժամկետի երկարացումը հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է արտակագ դրությունը երկրացնելու վերաբերյալ կառավարության՝ քիչ առաջ ընդունած որոշմանը։

«Շարունակում եմ պնդել, որ այս քայլը հակասում է գործող օրենքին։

Մասնավորապես, հիշեցնում եմ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝

1. ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

2. Նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Մեջբերված հոդվածի իմաստն արտակարգ դրության իրավական ռեժիմի տևողության ժամկետների նախատեսումն է։ Հոդվածի 1-ին մասով հստակ սահմանվում են այն առավելագույն ժամկետները, որոնցից ավելի չի կարող շարունակվել արտակարգ դրության գործողությունը․ դրանք են 30 օր՝ ՀՀ ամբողջ տարածքում և 60 օր՝ Հանրապետության առանձին տարածքներում։

Ինչ վերաբերում է հոդվածի 2-րդ մասին, ապա այն բոլորովին չի հանդիսանում նախորդ մասում սահմանված կանոնից բացառություն։ Պետք է հաշվի առնել, որ «եթե մինչև նշված ժամկետների ավարտը» ձևակերպումը չի վերաբերում հենց 30 և 60 օրվան, քանի որ ամենևին պարտադիր չէ, որ արտակարգ դրությունը սահմանվի կոնկրետ այդ ժամկետներով, այլ կարող է սահմանվել օրինակ՝ 15, 20, 25 օրով։ Այսինքն, 2-րդ մասի կիրառության անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ արտակարգ դրություն է սահմանվել մինչև համապատասխանաբար 30 կամ 60 օր ժամկետով, և այդ ժամկետում արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել։

Նման իրավիճակների համար հոդվածի 2-րդ մասով հնարավորություն է տրվում արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական ժամկետը լրանալու դեպքում ոչ թե դադարեցնել արտակարգ դրության իրավական ռեժիմը, այլ երկարացնել դրա գործողության ժամկետը։ Սակայն երկարացվող ժամանակահատվածը չպետք է գերազանցի հոդվածի 1-ին մասում սահմանված՝ արտակարգ դրության գործողության առավելագույն ժամկետները։

Ասվածի մասին է վկայում նաև «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով» ձևակերպումը: Դա չի նշանակում, որ ժամկետի երկարացումը կարող է կատարվել առավելագույնը 30 կամ 60 օրով, այլ կարող է երկարացվել այնքան, որ արտակարգ դրության գործողության ընդհանուր տևողությունը չգերազնացի հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետները, այն է համապատասխանաբար 30 կամ 60 օրը։ Իսկ այն դեպքում, երբ առավելագույն ժամկետները լրանալուց հետո էլ չեն վերանում համապատասխան հիմքերը, ապա նման դեպքի համար անհրաժեշտ է առանձին կարգավորում, որը գործող օրենքում բացակայում է։

Ակնհայտ է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացումը ոչ միայն հակասում է օրենքին, այլ նաև հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}