Բժիշկ Մյասնիկովը ցրել է կորոնավիրուսի և «մահաբեր ներարկումների» մասին առասպելները
«Կորոնավիրուսի թեստավորման ներքո «մահացու ներարկումների» և «չիպավորման» մասին տեղեկատվություններն ամբողջապես անհեթեթություն են», - ըստ «ՌԻԱ նովոստի»-ի հայտարարել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը: Նրա խոսքերը զետեղված է stopkoronavirus.rf պորտալում:
Իբր ոստիկանությունն ու բժիշկները ման են գալիս մուտքերով և պատվաստումներ են անում, որոնք դանդաղորեն սպանում են մարդկանց: Այս տեղեկատվությունը պետք է հերքվեր», - ասել է բժիշկը:
Մյասնիկովը նշել է, որ սա նույն կեղծ լուրն է, ըստ որի, իբր COVID-19-ով հիվանդներին վաճառում են օրգանների համար:
«Ոչ ոք չի գնում բնակարաններ: Եթե անհրաժեշտ է թեստավորվել, եթե, օրինակ, շփման մեջ եք եղել վիրուսակիր մարդու հետ, այդ մասին ձեզ նախազգուշացնում են»,- պարզաբանել է բժիշկը:
Եթե որպես հիվանդ ձեզ հայտնում են ծանոթի մասին, ապա մասնագետն ընդամենը խորհուրդ է տալիս զանգահարել մարդուն և ճշտել տեղեկատվությունը:
«Ամեն դեպքում, դուք իրավունք ունեք պարզապես չբացել դուռը, անկախ նրանից, թե այլմոլորակայիններ կան այնտեղ, թե ներարկիչներով մարդասպաններ »- եզրափակել է Մյասնիկովը:
Ռուսաստանում գրանցվել է 232 հազար վարակված, ավելի քան 43 հազար ապաքինվել է, երկու հազար մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան