Տիգրան Աթանեսյան. Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ոև նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանը, կոչ է անում անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ասեմ ձեզ մի բան.
Քոչարյանի օրոք կալանավորեցին իմ ընկերոջը՝ Վահե Գրիգորյանին: 10 փաստաբանով կենաց մահու կռիվ տվեցինք: Վահեին կալանավորել էին հիմար առիթով, իսկ իրականում Հյուսիսային ու Գլխավոր պողոտայի սեփականատերերին ունեզրկելու դեմ նրա մղած անհաշտ պայքարի համար:
Քոչարյանի օրոք դատարանները, ժառանգություն ստացած, ահավոր կառույցներ էին: Վահեին ազատելը թվում էր անհնարին:
Մնացինք 4 փաստաբան, ես իմ համակուրսեցի ընկերոջս չծախեցի, տղերքը ևս մնացին իրա կողքին: Շատ բաներ եղան, շատ մարդիկ պայքարին միացան, արդյունքում 4.5 ամիս հետո Վահեն ազատվեց: Ինչ եղավ հետո, էական չի, բայց համառ ու արդար պայքարի շնորհիվ իմ ընկերը ազատվեց: Հետո շատ բան եղավ:
Վահեի խնդրանքով դարձա «Հայկական ժամանակ» թերթի փաստաբանը, հետո նաև՝ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը: Հիմա, տարիներ անց մի բան ունեմ ասելու իմ հին ընկերներին ու ծանոթներին: Ասում եմ որպես հայ, ՀՀ քաղաքացի՝
Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին, հայկական պետականությունը ամենից թանկն է»։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացման, գրավով ու անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունները։ Այն ենթակա է բողոքարկման վերաքննիչ դատարանում տասն օրվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան