«Փաստ». Վարագ Սիսեռյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին լրատվամիջոցները քանիցս գրել են, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից:
Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ նա մինչև հունիսի 2-ը մեկնել է արձակուրդ, սակայն չի վերադառնալու արձակուրդից և հրաժարական է տալու:
«Փաստ» թերթի՝ Սիսեռյանին շատ մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասով, որ նա իրոք հետ չի վերադառնալու աշխատանքի:
Սակայն մեր զրուցակիցը նաև նշել է, որ դրա պատճառը աշխատասենյակի դուռը կապարակնքելը չէ, իսկ իրական պատճառների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի:
Սակայն ինչ էլ լինի, փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կորոնավիրուսային վիճակը չի կարողանում կառավարել, այլև իր սեփական թիմը, որն արագորեն սկսում է ճաքեր տալ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում