Քարիմովի ավագ դստեր 10 միլիոն դոլար արժողությամբ ակտիվները վերադարձվել են Ֆրանսիայից
Ուզբեկստանի Արդարադատության նախարարությունը և Գլխավոր դատախազությունը Ֆրանսիայից վերադարձրել են հանրապետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր Գյուլնարա Քարիմովային 10 միլիոն դոլարի ակտիվները: Ըստ ՏԱՍՍ-ի, հինգշաբթի այդ մասին հայտնել են Ուզբեկստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:
«Արդարադատության նախարարությունը և գլխավոր դատախազությունը՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը վերադարձնելու հարցերով Ուզբեկստանի իրավասու մարմինների մասնակցությամբ մայիսի 14-ին Ֆրանսիայից Ուզբեկստան են վերադարձրել Գ.Կարիմովայի 10 միլիոն ԱՄՆ դոլարի ակտիվները»,- ասվում է հայտարարության մեջ:
Մարտին Տաշքենդի քաղաքային քրեական դատարանը 13 տարվա և 4 ամսվա ազատազրկման դատապարտեց Քարիմովային, որն արդեն կրում է պատիժը: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց հանցավոր խմբավորման կազմակերպման, շորթման, յուրացման, հանցավոր գործունեությունից ստացված միջոցների օրինականացման դրվագներով: Ավելի ուշ Արդարադատության նախարարությունն հայտնեց, որ երկրի իշխանությունները համագործակցում են Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լատվիայի և այլ երկրների իրավասու մարմինների հետ՝ որպեսզի վերականգնվի ավելի քան 1,3 միլիարդ դոլար արժողությամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվը: Ըստ Արդարադատության նախարարության տվյալների, Քարիմովայի դեմ հարուցվել են քրեական գործեր նաև այլ երկրներում: