Պետք է 50-60 դրամ լինի միաշերտ դիմակը. Զոհրաբյան
«Դիմակների գինը 200-240 դրամ է, լինելո՞ւ է վերահսկողություն, որ միջինացված, ռացիոնալ և ադեկվատ գին լինի, ինչպես նախկինում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով փոխվարչապետ Տիրգան Ավինյանին։
Պատգամավորը շեշտեց, որ պետք է 50-60 դրամ լինի միաշերտ դիմակը. «Եթե մարդն անընդհատ դիմակ պիտի կրի և ենթադրվում է, որ 3 ժամը մեկ պետք է փոխի, չե՞ք կարծում, որ գնային հստակ վերահսկողություն պետք է լինի»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Տ. Ավինյանն ասաց, որ դիմակների շուկան բավականին ազատականացված է. դիմակներ և՛ ներմուծվում են, և՛ արտադրվում ՀՀ տարածքում։
«Բավականին մեծ քանակով դիմակներ կան, և մենք մի շատ կարճ շրջան ունեցանք դիմակների դեֆիցիտ։ Հիմա համաձայն եմ, որ գները էականորեն աճել են, բայց դա միայն ՀՀ-ում չէ այդպես։ Եվ համոզված եմ, որ գների բարձրացումը պայմանավորված է շուկայով։ Ակնհայտորեն բոլոր տեղերում դրա կարիքը կա։ Մենք կարող ենք անդրադառնալ գնային հարցերին, ոչ թե կարգավորման տեսանկյունից, այլ որոշակի մեխանիզմներով դրանք իջեցնելուն ուղղված»,- նշեց Տ. Ավինյանը։
Բացի այդ, Ն. Զոհրաբյանն ասաց, ու հունիսի 1-ից եվրոպական որոշ երկրներ բացելու են իրենց օդային տարածքները. «Արյդո՞ք գործելու է երկշաբաթյա կարանտինը, էլի մարդկանց մեկուսացնելո՞ւ ենք։ Գուցե լինի հրահա՞նգ, որ այդ մարդիկ արդեն թեստեր անցած գան երկիր և տնային պայմաններում ինքնամեկուսանան»։
Տ. Ավինյանն էլ պատասխանեց, որ հունիսի կեսերից է պլանավորվում օդային ուղևորափոխադրում իրականացնել։
«Մենք արդեն իսկ երկիր մուտք գործող քաղաքացիների ուղարկում ենք ինքնամեկուսացման, վաղվանից այդպես ենք անելու, և հետևելու ենք, որպեսզի նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը, և անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր ռեժիմը կխախտեն»,- տեղեկացրեց Տ. Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարակի տարածման մարումից հետո կրկին հնարավոր են բռնկումներ. Ավինյան
- Մայիսի 18-ից ամբողջովին կգործարկվի հանրային տրանսպորտը. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները