Գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են կապիկների վրա
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականները COVID-19- ի դեմ պատվաստանյութը փորձարկել են կապիկների վրա, և հաջողվել է վերջիններիս պաշտպանել` կորոնավիրուսով վարակի հետևանքով թոքաբորբի զարգացումից, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք ցույց տվեցինք, որ ChAdOx1-nCoV-19 պատվաստանյութի մեկ դոզան արդյունավետ է թոքերի բորբոքումը կանխարգելելու գործում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատվաստանյութը պաշտպանում է կապիկներին թոքաբորբի զարգացումից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գիտնականները հայտնում են, որ պատվաստանյութը նախ փորձարկվել է մկների վրա, որից հետո կենսաբանները սկսել են այն փորձարկել ռեզուս կապիկների վրա:
Ուսումնասիրության ընթացքում ChAdOx1-nCoV-19 պատվաստանյութը կիրառվել է վեց առանձնյակների վրա, որից հետո գիտնականները հետևել են կենդանիների մեջ հակամարմինների արտադրությանը, որը տևել է 14-ից 28 օր: Դրանից հետո հետազոտողները փորձել են կենդանիներին վարակել իրական կորոնավիրուսով։
SARS-CoV-2 վիրուսը կենդանիներին պատվաստելուց 7 օր անց հետազոտողները պարզել են, որ պատվաստանյութը լիովին պաշտպանել է կապիկների թոքերը վիրուսից, և դրանցից ոչ մեկի մոտ չի զարգացրել թոքերի պաթոլոգիա կամ վիրուսային թոքաբորբ:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն ակնկալում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի մեկ տարվա ընթացքում
- Չինաստանը փորձում է գողանալ ԱՄՆ-ից COVID-19 պատվաստանյութի հետազոտությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան