Վարակաբան. Հատուկ ուղեցույցերը մեկ անգամ թարմացվել են
Արդեն չորս ու կես ամիս է, ինչ ամբողջ աշխարհում խոսվում է կորոնավիրուս հիվանդության մասին։ Աշխարհի գրեթե բոլոր երկրներում կորոնավիրուսով վարակվածներ կան։ Երկրները պարբերաբար հայտարարում են, որ հայտնաբերել են վարակի բուժման նոր մեթոդ, դեղորայք, վարակին բնորոշ նոր ախտանիշներ, ինչպես նաև այն թոքաբորբից տարբերվում է, քանի որ ունի այլ ախտանիշներ։
Հայաստանում մարտից սկսած գրանցվել են կորոնավիրուսով վարակվածներ, այսօրվա դրությամբ արդեն ունենք հաստատված կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, 1572-ն առողջացած, 49 մահվան դեպք։
Panorama.am-ը վարակաբան, ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանը հետևում է այլ երկրներում մշակվող ու կիրառվող մեթոդներին, ի՞նչ փուլում է այսօր գտնվում վարակը Հայաստանում։
Panorama.am- Հայ բժիկները հետևո՞ւմ են մյուս երկրներում կիրառվող մեթոդներին, արդյո՞ք այս ընթացքում նոր մեթոդներ մշակվել են, որոնց կիրառման դեպքում ավելի արագ է հիվանդությունը բուժվում։
Ն.Սարգսյանց- Մենք ունենք բժիշկների համար մշակված հատուկ ուղեցույցեր, որոնցով պետք է շարժվենք։ Տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ են կիրառվում, որովհետև միանշանակ հաստատված բուժում դեռևս չկա։ Ուղեցույցը մշակվել է մարտի վերջին, մեկ անգամ թարմացվել է ապրիլի վերջերին։ Եթե կլինեն նոր ապացուցողական բազա ունեցող թարմացումներ, նույնպես դա կանենք։
Մեզ մոտ հիվանդների բուժման հարցը շատ լավ է դրված։ Այս պահին, քանի որ բոլոր հիվանդները, այդ թվում թեթևները, հոսպիտալացվում են, արագ սկսվում է հակավիրուսային բուժում։ Դա է առավելությունը, որ մեզ մոտ մահացությունը ցածր է, ի տարբերություն այլ երկրների։
Panorama.am- Հայաստանում ո՞ր փուլում է գտնվում հիվանդությունը։
Ն.Սարգսյանց- Վարակին բնորոշ զարգացում է, էքսպոտենցիալ աճը շարունակվում է, այսինքն, առայժմ հիվանդացությունը բարձրանում է։ Կան հստակ չափանիշներ, ըստ որոնց, կարող ենք ասել, որ իրավիճակը սկսում է գնալ դեպի լավագույն սցենար։
Ինչ վերաբերում է թոքաբորբից տարբերություններ ունենալուն, ավելի վաղ մեզ հետ զրույցում վարակաբանն ասել էր, գանգատները ստանդատ են՝ բարձր ջերմություն, հազ, կորոնավիրուսի դեպքում առավել բնորոշ է չոր հազը, չնայած պարտադիր ախտանիշ չէ, որ լինի հենց չոր, հնարավոր է խորխի առկայություն, սակայն որոշ փոփոխություններ կան, որոնք ավելի բնորոշ են կորոնավիրուսի ընթացքին։
Հարակից հրապարակումներ`
- 14.05.2020. 142 նոր վարակակիր, 72 առողջացած, մահվան մեկ դեպք
- Կորոնավիրուսը կարող է երբեք չվերանալ․նախազգուշացնում է ԱՀԿ-ն
- Փաշինյան. Այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել
- Կոմբինիզոն հագած բժիշկներն աշխատում են գերդաժան պայմաններում
- Համաճարակաբան. Կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը
- Նունե Ներսիսյան. Սա տապալված առողջապահություն է ոչ նորմալ կազմակերպչի կողմից
- Գ.Գրիգորյան. Վարակակիրների ռեկորդային աճի համար առնվազն երեք անձ պետք է պատասխանատվության ենթարկվի
- ԱՀԿ. Երկրներում սահմանափակումների մեղմացումը չի նշանակում համավարակի ավարտ
- «Ես 80 տարեկան եմ և հաղթահարել եմ կորոնավիրուսը»
- ԱՀԿ. Հեռավորությունը պաշտպանում է կորոնավիրուսից ավելի լավ, քան դիմակները
- Որոշ փոփոխություններ կան, որոնք ավելի բնորոշ են կորոնավիրուսի ընթացքին
- ԱՀԿ. Ինքնամեկուսացումը կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց է
- Վարակաբանը՝ կորոնավիրուսի հետ կապված կարևոր հարցերի մասին
- ԿԱՀԿ. Ապացույցներ չկան, որ ընտանի կենդանիները կամ այլ կենդանիներ կարող են վարակվել COVID-19-ով
- ԱՀԿ. Դեռ վաղ է կորոնավիրուսի բռնկումը գլոբալ արտակարգ իրավիճակ կոչելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան