Սուրեն Պապիկյանը մեկուսացված է
«Ցավոք սրտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կա կորոնավիրուսի հաստատված դեպքեր, Սուրեն Պապիկյանը ևս մեկուսացված է, այդ պատճառով ես եմ զեկուցում հարցը»,- հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստի ժամանակ:
Փոխվարչապետը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշումը: