Ադրբեջանում անցկացվելու են լայնածավալ զորավարժություններ
Ադրբեջանում մայիսի 18-22-ն անցկացվելու են լայնածավալ ռազմական զորավարժություններ, որին մասնակցելու է մինչև 10 հազար զինծառայող, օգտագործվելու է մոտ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, բանակային ավիացա: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն, ադրբեջանական բանակի լայնածավալ մարտավարական զորավարժությունները կանցկացվեն մայիսի 18-ից 22-ը»,- ասել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Նշվում է, որ զորքերի գործնական գործողությունները փորձարկվելու են տարբեր ուսումնական կենտրոններում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին